Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը`Օսկանյանին. «Պատասխանատուն և մեղավորը տարբեր բաներ են»

Մարտ 14,2016 15:14

«Եթե պարոն Օսկանյանի հիշողությունը չի դավաճանում, պետք է հիշի , որ քաղաքական գործընթացների պատասխանատուն 1999 թվականից նաև ՀՀԿ-ն է: Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում կառավարության ղեկավարը երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանն էր, որը Հանրապետական կուսակցության նախագահն էր։ Եվ եթե Հանրապետականի ուսերին են դնում իրենց կարծիքով ձախողումները, պետք է մի փոքր օբյեկտիվ լինել եւ հիշել, որ եթե 1998-2007 թվականը մենք ունեցել ենք տնտեսական հաջողություններ, այդ հաջողություններն ինչքան իրենցն են իրենք համարում, այնքան էլ Հանրապետական կուսակցությանն են և վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կառավարությանը»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` հակադարձելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին։

Հիշեցնենք, այսօր Վարդան Օսկանյանն ասել էր, որ Վարդան Օսկանյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը բազմաթիվ թերություններ ունեցել է, բայց նաեւ մեծ հաջողություններ է ունեցել` «հատկապես այսօրվա տնտեսական իրավիճակի ու արտաքին քաղաքականության ֆոնին»:

Էդուարդ Շարմազանովի համար նորություն չէ Վարդան Օսկանյանի կարծիքն ու վերաբերմունքը ներկայիս իշխանությանը, բայց նա համարում է, որ արհեստականորեն բաժանում կատարելու կարիք էլ չկա. «ՀՀԿ-ն 1999 թվականից մինչ օրս Հայաստանում ընթացող բոլոր քաղաքական գործընթացների, թե դրականի, թե բացասականի պատասխանատուն է»։

Վարդան Օսկանյանը նաեւ ասել էր, որ այդ ժամանակվա իշխանությունը պատասխանատվություն է կրում 2008 թվականի մարտի մեկին տեղի ունեցած իրադարձությունների համար։ Էդուարդ Շարմազանովը չի վիճում`բոլոր գործընթացների համար, միշտ էլ իշխանությունը պատասխանատու է: «Բայց պատասխանատուն և մեղավորը տարբեր բաներ են»,- ասաց նա`հավելելով, որ կա քննություն եւ ինքը չի ցանկանում իրավական խնդիրների մեջ մտնել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031