Շիրակի մարզային ոստիկանությունից Aravot.am-ին տեղեկացրին, որ այսօր կեսգիշերին դիմակավորված անձինք ներխուժել են Անի թաղամասի Սախարովի անվան հրապարակի վրա գտնվող բենզալցակայան՝ գումար պահանջելով աշխատակցից:
Վերջինս, հանցագործների աչքի առաջ հաշվարկել է այդ պահին եղած գումարը. այն կազմել է 37 հազար դրամ, որից հետո հեռացել են: Նրանք, բարեբախտաբար, մարմնական վնասվածք չեն հասցրել աշխատակցին: Ոստիկանությունն այս պահին աշխատանքներ է կատարում հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ