Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ադրբեջանն այժմ իրեն չի կարող թույլ տալ նույն ծավալով զինամթերքի սպառում». Սերգեյ Մինասյան

Մարտ 14,2016 15:09

Տարածաշրջանային մի շարք հարցեր քննարկելիս Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը «Անդրադարձ» մամուլի ակումբում խոսեց նաև Հայաստան-Ադրբեջան հակամարտության մասին: Նա ասաց, որ լարվածությունը վերանալ չի կարող, բայց վերջին երկուսուկես ամիսներին իրավիճակը համեմատականորեն ավելի մեղմ է, ինչը բացատրվում է մի շարք գործոններով:

«Մի կողմից աշխարհաքաղաքական համատեքստն է, մյուս կողմից՝ Ադրբեջանում խորացող տնտեսական ճգնաժամն է՝ կապված նավթի գնի անկման հետ: Նման իրավիճակում հարևան պետությունն իրեն չի կարող թույլ տալ նույն չափով զենքի սպառում: Բնականաբար, Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ կփորձի ուշադրություն հրավիրել իր վրա՝ սահմանին գործողություններ կատարելով, սակայն չի կարող դուրս գալ այն ծուղակից, որում հայտնվել է տարիներով վարած քաղաքականության պատճառով»,- մեկնաբանեց Մինասյանը:

Քաղաքագետը պնդում է, որ ռուսական մամուլում վերջերս տեղադրված Հայաստանի ու ԼՂՀ-ի ռազմական ռեսուրսների մասին տեղեկությունը առնվազն տասը տարվա վաղեմության է, ուստի ներկայի համար ճշգրիտ չէ: «Մանրամասն վերլուծություն գրող ու ինչ-որ թվեր ներկայացնող ամեն մարդ չէ, որ պրոֆեսիոնալ վերլուծաբան է: Իր հոդվածում ռուս վերլուծաբանը սխալ տվյալներ էր հրապարակել ոչ միայն Հայաստանի ու ԼՂՀ-ի, այլև Հայաստանի ռուսական ռազմաբազայի մասին: Պետական գաղտնիք այստեղ լինել չի կարող, ինֆորմացիան չի սպառնում ազգային անվտանգությանը», -բացատրեց Մինասյանը:

 

Շուշան ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031