Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բիբին կոչված երեւույթը եկել ա մեր դուռը կտրել ու, ըստ էության, շանտաժ ա արել մեզ». Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Մարտ 14,2016 14:25
pashinyan

Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016-ի տարեկան գործունեության ծրագրի քննարկումն է շարունակվում ԱԺ նիստում:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վերջին 3 տարիների ընթացքում ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել է մոտ 70 տոկոսով, եւ հիմա ՀՀ բնակչությունն ամենաթանկ սակագինն է վճարում: Եթե ավելի չվճարենք, մեր էներգետիկ համակարգը կհայտնվի կրախի առաջ, որովհետեւ ասում են, որ ՀԷՑ-ը պարտքեր ունի, չի կարողանում վճարել էլեկտրաէներգիա արտադրող ընկերություններին:

Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ իրականում այնպես չի, որ ՀԷՑ-ը չի կարողանում վճարել. «Հայտարարում էին 23.5  մլրդ դրամի ճեղքվածքի մասին, բայց այդ ժամանակ ՀՀ-ում կային էլեկտրաէներգիա արտադրողներ, որոնց ՀԷՑ-ը ոչ մի դրամ պարտք չուներ: Այդ արտադրողներն էին Հրազդանի ՋԷԿ-ը, Հրազդանի 5-րդ էներգաբլոկը, Սեւան-Հրազդան հիդրոէլեկտրակայանների կասկադը, Որոտանի ՋԷԿ-ը: 23.5  մլրդ դրամի պարտքի բեռը կուտակվել էր Երեւանի ՋԷԿ-ի եւ Հայկական ատոմակայանի վրա, 13 տոկոսով էլ ՀՀ փոքր ու միջին ՀԷԿ-երի վրա: Ինչով են տարբերվում այս մի խումբ ընկերությունները մյուս ընկերություններից: Պարզվում է, որ փող չստացող ընկերությունների սեփականատերերը կամ ՀՀ-ն է, կամ հայ գործարարներ, իսկ փող ստացածների սեփականատերերը՝ օտարերկրյա սուբյեկտները»:

Փաշինյանն ընդգծեց, որ հայ սպառողները ամենապարտաճանաչն են ԱՊՀ տարածքում, մեզ մոտ հավաքագրումները սպառած էլեկտրաէներգիայի դիմաց հասնում են 94 տոկոսի. «Ահա Ինտեր ՌԱՕ ԵԷՍ-ին պատկանող ՀԷՑ-ը, ի դեմս նրա տխրահռչակ տնօրեն Բիբինի, մեր փողերը հավաքել ա ու ալարել ա մեր սեփականությունը հանդիսացող ընկերություններին վճարի, ամբողջը տարել է ռուսական եւ ամերիկյան սեփականատերեր ունեցող ընկերություններին: Ու սրանից հետո Բիբին կոչված երեւույթը եկել ա մեր դուռը կտրել ա ու ըստ էության շանտաժ ա արել: Ասել ա՝ եթե դուք 3-րդ տարին անընդմեջ ձեր էլեկտրաէներգիայի սակագինը չմեծացնեք, ձեր էլեկտրաէներգիայի համակարգը կրախի կենթարկվի, որովհետեւ ես ձեր Երեւանի ՋԷԿ-ին, ատոմակայանին փող չեմ տալիս, տալիս եմ մերոնց ու ամերիկյան ընկերությանը: Ու սրանից հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ասում ա՝ Բիբին ջան, կլինի՞ 16 դրամով չթանկացնենք, 6.9 դրամով թանկացնենք: Մի հատ էլ վիզներս ծռում ենք: Հիմա եթե որեւէ մեկն ասի, որ այս ամենը Սերժ Սարգսյանի եւ համապատասխան կառույցների մասնակցությամբ ռուս-ամերիկյան դավադրություն է՝ Հայաստանի էներգետիկ համակարգը սնանկացնելու համար՝ պիտի ասեք չքաղաքականացնե՞ք: Էլի չքաղաքականացնենք, բայց անցյալ տարի ՀՀ-ում էլեկտրաէներգիան 6.9 դրամով թանկացավ, որ ՀԷՑ-ը պարտքերը փակի: Հիմա հարց է՝ փակե՞լ է էդ պարտքերը, թե՞ չի փակել»:

Փաշինյանը հայտարարեց, որ կասկած անգամ չունի, որ այդ 30 մլն դոլար վարկը նորից գնալու է հայ եւ ռուս կոռումպացված չինովնիկների գրպանը: Նա առաջարկեց, որ Որոտանի կասկադը, Հրազդանի ՋԷԿ-ը, ՀԷՑ-ը պետք է օր առաջ ազգայնացվի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031