Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Մարտ 14,2016 14:17

Ուշադրություն

Մարտի 18-ի և 19-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում՝ օդում հնարավոր է -2…-3 աստիճան, գետնի մակերևույթին -4…-5 աստիճան ցուրտ:

Հանրապետության տարածքում`

Մարտի 15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 16-17-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյուն: 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, 15-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 15-18-ը աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

14_03 ARM

Երևանում`

Մարտի 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: 16-17-ը սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ARM 14_03

Երևանի մարտի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

 

•             Օդի առավելագույն ջերմաստիճան`     17.60C (1979 թ.)

•             Օդի նվազագույն ջերմաստիճան`       -12.10C (1985 թ.)

•             Օդի միջին օրական ջերմաստիճան`     4.90C

 

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031