Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կարեն Շահմուրադյան. «Ինչի՞ պիտի մեկ միլիոն տայի»

Մարտ 14,2016 13:42

Այսօր խորհրդարան էր եկել ՀՅԴ համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Կարեն Շահմուրադյանը: Նա պատգամավոր դարձավ, երբ ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության արդյունքում Արծվիկ Մինասյանը նախարար նշանակվեց: Կարեն Շահմուրադյանը, հիշեցնենք, «Կարկոմ ավտո» ընկերության սեփականատերերից է: Լրագրողները որոշ հարցեր ուղղեցին նորընտիր պատգամավորին: Զրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ

Ձեր անունը կապվում է խոշոր բիզնեսի հետ: Հակասություն չե՞ք տեսնում պատգամավոր դառնալու և բիզնեսմեն լինելու մեջ:

– Երբ պատգամավորը զբաղվում է պատգամավորական աշխատանքով՝ նա իրավունք չունի զբաղվել այլ գործունեությամբ: Բնականաբար, ես բիզնեսով հիմա էլ չեմ զբաղվելու:

Ո՞ւմ եք փոխանցել Ձեր բիզնեսը:

– Որևէ մեկին գաղտնիք չէ, որ այդ բիզնեսը մենք ժառանգել ենք, բիզնեսի մեջ մենք եղբորս հետ միասին ենք, բիզնեսով կզբաղվի եղբայրս:

Ի՞նչ կապ ունեք Դուք Միքայել Մինասյանի հետ:

– Մենք մանկության ընկերներ ենք:

Նա օգնե՞լ է Ձեզ պատգամավոր դառնալու հարցում:

– Ոչնչով:

Դուք ՀՅԴ անդամ չեք: Հետաքրքիր է՝ կո՞ղմ եք ՀՅԴՀՀԿ համագործակցությանը: – Համագործակցության հուշագրում ամրագրված այդ գեղեցիկ արտահայտությունները ինչպե՞ս են դառնալու իրականություն:

– Գեղեցիկ արտահայտություններ չեն:

Վստահություն չի ներշնչում՝ ինչպե՞ս պետք է իրագործվի:

– Ոչ մեկի՞ն: Ապագայում կտեսնենք: Եթե կողմերը կկարողանան համերաշխ աշխատել, կաշխատենք, վատ բան չեմ տեսնում:

Կարո՞ղ եք վստահեցնել, որ կոճակ սեղմող պատգամավորներից չեք լինի:

-Այդ դա վստահեցնում եմ՝ այո

-Մամուլում գրվեց այն մասին, որ Դուք կլորիկ գումար եք տվել ՀՅԴին՝ համամասնական ընտրացուցակում հայտնվելու համար:

– Չեմ հասկանում՝ ո՞վ է տարածում այս լուրերը: Կարդացել եմ, գրված է՝ մեկ միլիոնի մասին: Ինչի՞ համար ես պետք է մեկ միլիոն վճարեմ: Եկեք հասկանանք: Այդ մանդատը, եթե ես գործարար եմ, ինչո՞վ պետք է օգնի ինձ, որ ես բարելավվեմ իմ բիզնեսը: Ես ինձ չեմ համարում ոչ հաջողակ բիզնեսմեն, որը կարիք կունենար հայտնվելու պառլամենտում, որ լծակներ ստեղծի ու բարելավվի ոչ լավ կարգավիճակը: Մենք նման խնդիր չունենք: Բիզնեսը՝ նորմալ է:

Գրի առավ`Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031