Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երիցյանը` Լեւոն Մկրտչյանի մասին. «Ամեն նոր նախարար իր մոտեցումներն է բերում»

Մարտ 14,2016 13:35
sergo ericyan

«Կրթությունն այն բնագավառն է, որտեղ կտրուկ փոփոխություններ, վայրէջքներ եւ վերելքներ չեն լինում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը` արձագանքելով հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանի պաշտոնավարումից:

Երիցյանը վկայակոչեց վարչապետի դիտարկումը, որ նոր նախարարի` նշանակմամբ կրթության ոլորտում կտրուկ փոփոխություններ չեն լինելու:

«Այսօր մենք աշխատում ենք եւ շարունակելու ենք աշխատել նախապես հաստատված ծրագրերով, հետեւաբար, չեմ կարծում, որ կտրուկ փոփոխություններ կարող են լինել: Իհարկե, յուրաքանչյուր նոր նախարար բերում է իր մոտեցումները, աշխատանքի ոճը, ինչը հասկանալի է»,-ասաց մեր զրուցակիցը:

Սերգո Երիցյանի խոսքով` ներկայում կրթության ոլորտին առնչվող մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտություն կա. «Դրանք պետք է համապատասխանեցվեն նոր Սահմանադրությանը եւ ժամանակի պահանջներին: Հուսամ` նախարարության օրակարգում այս խնդիրն է հրատապ: Նաեւ լեզվի պաշտպանության մարմին ստեղծելու անհրաժեշտություն կա: Լեզուն պետք է ոչ միայն վերահսկել, այլեւ պաշտպանել, որովհետեւ այն ինքնազարգացող երեւույթ է»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031