Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ Հատուկ քննչական ծառայության դեմ ներկայացված բողոքը մերժվեց

Մարտ 14,2016 13:22

2016 թ. մարտի 12-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ՝ Ռ. Մխիթարյանի, հրապարակվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ Հատուկ քննչական ծառայության դեմ ներկայացված բողոքի քննության արդյունքում կայացված որոշումը, որով Դատարանը մերժեց Կազմակերպության կողմից ներկայացված բողոքը՝ դրանով իսկ իրավաչափ համարելով ՀՀ Հատուկ քննչական ծառայության գործողությունները:

Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2015 թ. դեկտեմբերի 10-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայություն ներկայացված հաղորդմամբ կասկած էր հայտնել, որ 2015 թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ժամանակ 60 տոկոս և ավելի մասնակցություն գրանցած տեղամասերում եղել է կամ լցոնում կամ բացակա անձանց փոխարեն քվեարկություն և խնդրել էր միջոցներ ձեռնարկել այդ փաստերը պարզելու, հանցանք կատարած անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, սակայն, գրությամբ պատասխանել էր, որ դիմումում ներկայացվել են հիմնազուրկ ենթադրություններ, դրանք կոնկրետ նախապատրաստվող կամ արդեն կատարված հանցագործության մասին որևէ տեղեկություն չեն պարունակում, որն անհրաժեշտ պայման է ներկայացված դիմումը հանցագործության մասին հաղորդում համարելու համար: Ուստի՝ Կազմակերպության ներկայացրած դիմումի հիման վրա քրեադատավարական բնույթի որոշում չի կայացվել:

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031