Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ֆարմանյանը «ճիպոտով ծեծելով» լեզու սովորելու մասին (Տեսանյութ)

Մարտ 14,2016 13:17

«Հայերեն լեզուն մեր ինքնության հիմքն է: Բոլոր իրավիճակներում, երբ մեր լեզվին՝ որպես ինքնության առանցքի, վտանգ է սպառնում, իսկապես անհրաժեշտություն կամ, որ մենք այդ հարցին պետական, հանրային, հասարակական մեծ ուշադրություն դարձնենք: Բայց երբեմն մենք դրա մասին շատ խոսելով միակողմանիորեն, մեր հասարակությանը սխալ ազդակ ենք ուղղում: 21-րդ դարում գլոբալ աշխարհում բարեկեցության հիմքը նաեւ օտար լեզուների իմացությունն է: Եվ ես երբեք չէի ուզենա, որ խորհրդարանում մենք ասեինք, որ օտար լեզվով ֆիլմեր դիտելը կամ օտար լեզուներ սովորելը վատ է: Ճիշտ հակառակը: Մենք հիանում ենք Սինգապուրի օրինակով: Իսկ Սինգապուրի վաղամեռիկ լեգենդ Լի Կուան Յուն մարդկանց ճիպոտով ծեծելով անգլերեն էր սովորեցնում՝ ազդակ ուղարկելով, որ բարեկեցության  հիմքը լեզու իմանալն է»,- այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն այսպիսի տեսակետ հայտնեց՝ ի հակադրություն այն քննադատությունների, որ ՀՀ ԱԺ-ում ՀԱՊԿ-ի նիստ են անցկացնում ռուսերեն, առանց թարգմանության եւ խախտում «Լեզվի մասին» ՀՀ օրենքը:

Նաեւ այսօր Տիգրան Ուրիխանյանի նախագիծը դրվեց քվեարկության, որով առաջարկվում էր հեռուստատեսությամբ գեղարվեստական ֆիլմերը ցուցադրել միայն հայերեն լեզվով: 55 դեմ քվեարկեց եւ նախագիծը չընդունվեց:

Սամվել Ֆարմանյանը նաեւ դիտողություն արեց, որ հաճախ ընդդիմության հականիշ որպես օգտագործում են դիմություն բառը, որը իշխանության հետ են նույնացնում, բայց այդ գործածումը հայերեն չէ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031