Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վտանգված են Զանգեզուրի լոբին ու Մեղրու միրգը. Ահազանգ. «Ա1+» (Տեսանյութ)

Մարտ 14,2016 13:09

Բնապահպան Սիլվա Ադամյանը երեկ հաղորդագրություն է ստացել, որում ասված է, որ Թեղուտի հանքի պոչամբարը պահող դամբան մասնակի քանդվել է և պոչանքի արտանետումները գետն են լցվում։ «Շնող գյուղի բնակիչներն օգտվում են այդ գետից, այնտեղ անասուն է արածում, գյուղատնտեսական կուլտուրաներ են աճեցվում։ Սա լուրջ խնդիր է»,-շեշտեց նա։ Այս պարագայում, բնապահպանի խոսքով՝ հանքարդյունաբերությունը վնասում է շրջակա միջավայրը, ինչն անմիջական ազդեցություն է ունենում բնակչության առողջության վրա. «Այսօր շուկայում ներկայացվում է Զանգեզուրի լոբիների տեսականին, որը Հայաստանում ամենալավն է, կամ Մեղրու միրգը։ Բայց եթե անդրադառնանք, թե ինչ է կատարվում այդ տարածաշրջաններում, կտեսնենք՝ ինչ վատ վիճակ է, և այդ ամենն օգտակար չի կարող լինել»։ Ջրային ռեսուրսների հետ կապված լուրջ խնդիրները միայն հանքարդյունաբերողների պատճառով չեն. «Ամբողջ աղբը ժողովուրդը նետում է գետերը»,-նշեց բնապահպանը։

Ներկայումս 14 գետավազան ունենք։ Անկախ փորձագետ Սեյրան Մինասյանի խոսքով՝ դրանց 70 տոկոսը բարվոք, սակայն մնացածն աղետալի վիճակում են գտնվում։ «Եթե գետերի հուները փոխում ենք, պատեր ենք շարում, ռեստորաններ և այլ տիպի օբյեկտներ ենք սարքում, դա նույնպես էկոլոգիական համակարգի խաթարման ձև է։ Ցավոք, այդ ընկալումը չկա, մեզ թվում է՝ ոչ մի վատ բան չկա։ Ռեստորանի մի մասը բերել, Դեբեդ գետի վրա են սարքել»,-շեշտեց նա։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031