Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մարտի 1» -ի բացահայտումը Վարդան Օսկանյանի կուսակցության օրակարգում կլինի

Մարտ 14,2016 12:58

«Իհարկե, դա մեր սեւ էջերից մեկն է: Իհարկե, այդ օրվա իշխանությունը միանշանակորեն պատասխանատվություն է կրում դրա համար: Իշխանությունը թույլ չպիտի տար, որ նման բան տեղի ունենար»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն, որն արդեն հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին`պատասխանելով լրագրողների հարցերին` մարտի 1-ը Ձեզ չի՞ խանգարի, այդ օրվա Ձեր հայտարարությունը, այդ օրերին դուք իշխանության մեջ էիք…

«Ես այդ իշխանության մաս եմ եղել եւ հենց մարտի 1-ի օրը, խորհուրդ կտամ թարմացնել ձեր հիշողությունը, կա իմ ելույթը, որ կրակոցներից 3-4 ժամ առաջ է եղել… Ուղղակի օդում զգալով, որ լարված իրավիճակ է եւ նման զարգացումներ կարող են լինել, փորձել եմ կանխել: Ես շահեկանորեն տարբերում եմ մյուս քաղաքական գործիչներից, որ այդ պատասխանատվություն եմ վերցրել: Համարձակություն եմ ունեցել կանգնել կամերայի առաջ` կոչ անել`եւ հանրապետության նախագահին, եւ ընդդիմությանը, որպեսզի կարողանան երկխոսության մեջ մտնել, որպեսզի խուսափենք մարտի 1-ից»:

Լրագրողներից մեկը հարցրեց իր կուսակցության օրակարգում մարտի 1-ի բացահայտումը կլինի՞:

«Իրավապահ մարմինները պիտի դրանով զբաղվեն: Բնականաբար աջակցություն կլինի: Որքան թափանցիկ լինեն նման հարցերը, այնքան լավ մեր հետագա զարգացումների համար»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031