Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են մեր պատգամավորները ԱԺ-ում խոսել ու նիստ արել ռուսերեն

Մարտ 14,2016 12:49

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր ԱԺ նիստում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին հարցրեց. «ՀԱՊԿ-ի միջխորհրդարանական վեհաժողովի նիստի մասնակցության համար ինչո՞ւ չէին հրավիրվել համապատասխան հանձնաժողովներից համապատասխան անդամներ»:

Շարմազանովը պատասխանեց, որ ՀԱՊԿ խորհրդի արտագնա նիստ էր դա, իսկ դրա պատասխանատուն ՀԱՊԿ-ի պատվիրակությունն էր, իսկ մեր ԱԺ-ն ընդամենը տրամադրել է տարածք. «Խորհրդի նիստերն իրականացվում են 3+1 ֆորմատով, եւ այնտեղ հարց տալու, քվեարկության իրավունք ունի միայն պատվիրակության ղեկավարը եւ այն գործընկերները, ովքեր ունեն ելույթի իրավունք: Որեւէ առանձնացված մոտեցում չի եղել: Ներկա են եղել Խոսրով Հարությունյանը, Կորյուն Նահապետյանը, նրանք, ովքեր տարվա ընթացքում աշխատել են իրենց հետ»:

Ուշագրավ է, որ ՀԱՊԿ-ի այդ նիստի աշխատանքային լեզուն ՀՀ ԱԺ-ում ռուսերենն էր եւ չկար հայերեն թարգմանություն, ինչը Լեզվի մասին օրենքի խախտում է, եւ բուռն քննարկումների տեղիք էր տվել:

Էդուարդ Շարմազանովը պարզաբանեց, որ «Մենք բոլորս հարգում ենք եւ պաշտպանում ենք հայոց լեզուն: Կազմակերպիչը ՌԴ-ն է եղել, սա ՀՀ-ՌԴ երկկողմ հանդիպում չի, ՀԱՊԿ-ի աշխատանքային լեզուն ռուսերենն է: Սա է պատճառը, որ քննարկումները եւ հայտարարությունները եղել են ռուսերեն»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն արձագանքեց, որ մեր «Լեզվի մասին» օրենքը թույլ է տալիս, որ թարգմանություն լինի: Ըստ նրա, պարզ է, որ ՀԱՊԿ-ի լեզուն ռուսերենն է, բայց հայկական կողմը պետք է պնդի, որ ուղիղ թարգմանություն իրականացվի հայերեն, մեր պատգամավորներն էլ պարտավոր են խոսել հայերերն. «Դրանով մենք կնպաստենք ինչպես մեր «Լեզվի մասին» օրենքի պահպանմանը, նաեւ կսովորեցնենք մեր գործընկերներին, որ հայկական կողմը պատրաստ է ամեն տեղ լեզվի թարգմանությունն ապահովել ամեն տեղ, ոչինչ, որ դա հարկատուների հաշվին կլինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031