Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյան. «Ինձ չեմ դնելու այն վիճակի մեջ, որ անընդհատ ինձ տարանջատեմ Քոչարյանից» (Տեսանյութ)

Մարտ 14,2016 12:44

«Իմ կողմից կուսակցությունը ստեղծելը բացարձակ կապ չունի Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հետ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը:

Հիշեցնենք, նախօրեին, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Վարդան Օսկանյանը հաստատել էր, որ կուսակցություն է ստեղծում:

«Քոչարյանն այս կուսակցության հետ կապ չունի, բայց ես ինձ չեմ դնելու այն վիճակի մեջ, որ անընդհատ ինձ տարանջատեմ Քոչարյանից: Ես այդպիսի խնդիր չունեմ: Վարդան Օսկանյանի ռեսուրսով եմ պատրաստվում ժողովրդի քվեն ստանալ, մեր անելիքներով ու մեր ծրագրով»,- ասաց նա:

Վարդան Օսկանյանը կարծում է, Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը բազմաթիվ թերություններ ունեցել է, բայց նաեւ մեծ հաջողություններ է ունեցել` «հատկապես այսօրվա տնտեսական իրավիճակի ու արտաքին քաղաքականության ֆոնին»:

Վարդան Օսկանյանը կարծում է, որ հասարակությունը, ժողովուրդը շատ հարցերում դրականորեն է հիշում այդ շրջանը. «Եկեք ամեն ինչ չսեւացնենք»:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց` կօգնի՞ Քոչարյանի անունը իր կուսակցությանը, թե ոչ: «Կուսակցությունը կլինի, կաշխատեն, ժողովուրդը իր գնահատականը կտա»:

Վարդան Օսկանյանը խուսափեց նաև անուններ հնչեցնել, թե ովքե՞ր են լինելու իր ղեկավարած կուսակցությունում: Լրագրողների դիտարկմանը`ԲՀԿ-ից հեռացած կամ հեռացողները կլինե՞ն, ասենք`Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը, նա ասաց. «Ոչ հաստատելու եմ, ոչ հերքելու եմ: Այն պահին, երբ վերջնական որոշում կլինի կիմանաք»,- ընդգծեց նա:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031