Լրահոս
Օրվա լրահոսը

Պրահայում կքննարկվեն ռուս-վրացական առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր. «ՏԱՍՍ»

Մարտ 14,2016 10:47

Մարտի 16-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն կհանդիպի ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինին։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել Ռուսաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ Զուրաբ Աբաշիձեն հույս է հայտնել, որ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք կբերվի երկու պետությունների միջև՝ ՌԴ և Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի երկուստեք ավելի հեշտացված գործընթաց սահմանելու հարցի շուրջ։

Չեխիա մեկնելուց առաջ Աբաշիձեն պատասխանել է լրագրողների հարցերին՝ ասելով. «Առևտրի, տնտեսության, տրանսպորտի և մարդասիրական որոշակի խնդիրների վերաբերյալ կքննարկվեն կոնկրետ հարցեր»։

Իր խոսքում Աբաշիձեն չի բացառել նաև, որ ընթացիկ տարվա ընթացքում, հնարավոր է, Ռուսաստանը վերացնի Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը, ինչի մասին արտահայտվել էին ՌԴ նախագահն ու ԱԳ նախարարը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031