Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևանի Խանջյան փողոցի թիվ 45 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1995 թ. ծնված Մարատ Ս.-ին:
Նա խոստովանել է, որ մարտի 4-ին թիվ 47 երթուղու միկրոավտոբուսի սրահում մի տղամարդու տաբատի գրպանից գողացել է 6.000 դրամ, մարտի 9-ին նույն երթուղու միկրոավտոբուսի սրահում մեկ այլ տղամարդու սպորտային համազգեստի գրպանից՝ 8.000 դրամ, և նույն օրը թիվ 44 երթուղու միկրոավտոբուսի սրահում մի տղամարդու տաբատի գրպանից՝ 6.000 դրամ:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն