Լրահոս
Օրվա լրահոսը

Զարգացման Բանկն էապես բարելավել է վարկավորման պայմանները

Մարտ 14,2016 10:30

Զարգացման Հայկական Բանկը տեղեկացնում է, որ հատկանշական փոփոխություններ է իրականացրել վարկերի պայմաններում, ինչն ուղղված է բանկի հաճախորդների ֆինանսական հոգսերի թեթևացմանը:

Վարկերի պայմանների բարելավումներ կատարվել են մասնավորապես երկու հիմնական ուղղություններով՝ երկարացվել են վարկերի մարման ժամկետները, ինչպես նաև իջեցվել են տարեկան տոկոսադրույքները: Այսուհետ առևտրային և սպառողական վարկերը կտրամադրվեն մինչև 10 տարի մարման ժամկետով, ի դեպ, առևտրային վարկերի դեպքում մինչև 30 ամիս արտոնյալ մարման ժամանակահատվածով, ինչը զգալիորեն կթեթևացնի մարումների բեռը:

Բարելավումներ տեղի են ունեցել առևտրային, հիփոթեքային, ինչպես նաև սպառողական 10 վարկատեսակների պայմաններում, որոնց առավել մանրամասն կարող եք ծանոթանալ բանկի կայքէջի նորություններ բաժնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031