Լրահոս
Օրվա լրահոսը

Պայթյուն Անկարայի կառավարական թաղամասում

Մարտ 13,2016 23:06

Տեղեկություններ են ստացվում, որ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի կենտրոնական կառավարական թաղամասում տեղական ժամանակով 20:45 րոպեին պայթյուն է տեղի ունեցել: Անվտանգության ուժերի ներկայացուցչի խոսքերով, զոհվել է առնվազն 27 մարդ, շուրջ 75 մարդ վիրավորվել է, հաղորդում է BBC-ն:

Աթաթուրք զբոսայգու ավտոբուսային կայանի շրջանում ավտոմեքենաներ եւ ավտոբուսներ են վառվում, այնտեղ գնում են շտապ օգնության մեքենաները: Թաղամասը շրջափակել են անվտանգության ուժերը: Տեղական հեռուստաալիքները հաղորդում են, թե ավտոբուսի կանգառի փողոցում ականապատ ավտոմեքենա է պայթել: Ականատեսների խոսքերով, նույն տեղում պայթյունից հետո փոխհրաձգություն է լսվել:

Փետրվարին Անկարայում ռումբի պայթյուն էր եղել, որի հետեւանքով զոհվել էր մոտ 30 մարդ: Այն ժամանակ պայթյունի պատասխանատվությունը վերցրել էր քրդական ազգայնամոլական խմբավորումը:

Լուսանկարը՝ BBC-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031