Լրահոս
Օրվա լրահոսը

Առյուծի կողմից վնասված տղամարդու պատճառով բնապահպանները միմյանց սպառնում են, վիրավորում

Մարտ 13,2016 22:13

Բնապահպան Սիլվա Ադամյանը որոշել է դուրս գալ անազատության մեջ գտնվող կենդանիների խնդիրների ու պահպանության համար բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ ստեղծված աշխատանքային խմբից: Տիկին Ադամյանը՝ աշխատանքային խմբից դուրս գալու մասին արդեն հայտնել է նախարարին՝ ներկայացնելով պատճառը: Ըստ բնապահպանի, նախօրեին ինքը արձագանքել է Ուրցաձորի կենդանիների վերականգնողական կենտրոն մտած ու  այնտեղ պահվող առյուծների հետ «խաղալու» փորձ կատարած  44-ամյա Արտյոմ Ավետիսյանի քայլին, որը առյուծների հետ «խաղալու» արդյունքում լուրջ վնասվածքներ է ստացել կենդանիների կողմից: Տիկին Ադամյանի արձագանքից հետո Վայրի բնության և Մշակույթային արժեքների հիմնադրամի աշխատակիցները ` (Վահե Վարդումյան, Վիկա Մկրտչյան) հարձակվել են իր վրա՝ անվանելով իրեն զրպարտիչ:

«Առաջին դեպքը չէ, որ FPWC կազմակերպությունը փորձում է ահաբեկել մեզ անբարո մեթոդներով, հայհոյանքների տարափով, որը հնչել էր նաև խմբի անդամ` Գրիգոր Ջանոյանի հասցեին: Ես և խմբի անդամ Գրիգոր Ջանոյանը անհնարին ենք համարում մեր ներկայությունը այս աշխատանքային խմբում և խնդրում ենք Ձեզ ազատել մեզ այս խմբի անդամ լինելու պարտականությունից: Մենք միշտ պատրաստ ենք համագործակցել Բնապահպանության նախարարության հետ բոլոր խնդիրների շուրջը, բայց ոչ վերը նշված կազմակերպության հետ (FPWC)»:

Ի դեպ, (FPWC)- կազմակերպությունը ղեկավարում է Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: Տիկին Ադամյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ իրենք բազմիցս Ռուբեն Խաչատրյանից հետաքրքրվել են Ուրցաձորի առյուծների պահպանությամբ. «Պարբերաբար խնդրում էինք Ռուբեն Խաչատրյանից, որ ինքը տեղեկացնի, թե ոնց է առաջ գնում վերականգնողական կենտրոնի գործը , բայց ոչ մի տեղեկատվություն: Նույնիսկ խնդրեցի բնապահպանության փոխնախարար Հակոբյանին, որ կազմակերպի, գնանք տեսնենք, փոխնախարարն էլ խոստացավ»:

Տիկին Ադամյանի խոսքով, Ուրցաձորում պահվող առյուծների վերականգնողական կենտրոնն այն վիճակում էր, որ նույնիսկ թույլ ֆիզիկական կարողության մարդը կարող էր ներս թռնել, ինչը անթույլատրելի էր: Ըստ բնապահպանի, այդ տարածքում գոնե պետք է պահակախումբ լիներ: ,

Ի դեպ, (FPWC) կազմակերպության աշխատակիցները տիկին Ադամյանին ասել են, որ  դատի են տալու իրեն սուտ տեղեկություններ տարածելու ու զրպարտելու համար:

«Ես շատ ուրախ եմ, թող իրենք ինձ դատի տան, ես էլ կհավաքեմ իմ բոլոր փաստարկները ու կներկայացնեմ դատարանում: Փաստորեն, եթե  մարդկանց ասում ես, որ սխալ են աշխատել, աջակցությունը, գումարները եկել են քեզ, մենք էլ քեզ թիկունք ենք կանգնել, դու հիմա սխալն ուղղելու տեղը, փորձում ես մարդկանց սպառնալ ու շանտաժի ենթարկել, ու դեռ չեն էլ ամաչում, ասում են ինձ դատի կտան»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Ինչ եք ուզում էդ կենդանիներից: Դուք մտեք վանդակը, եթե էդքան լավ ա: Վանդակում կենդանիներ պահողներին պիտի նստացնես վանդակի մեջ, որ հասկանան:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031