Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բրեթոն-Վուդսի մերօրյա արդյունքները

Մարտ 13,2016 20:24

Բրեթոն-Վուդսի 1944թ. տեղի ունեցած խորհրդաժողովը կոչված էր նվազեցնելու սակագները և միջազգային առևտրի այլ խոչընդոտներ և ստեղծելու գլոբալ տնտեսական կառույց(framework)՝պետությունների միջև տնտեսական հակամարտությունները նվազագույնի հասցնելու նպատակով (P.Malanczuk,Akehursts Modern Introduction to international Law,1997 . 223): Խորհրդաժողովի արդյունքում ստեղծվեցին ,,Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը(ՎԶՄԲ) և Արժույթի Միջազգային հիմնադրամը (ԱՄՀ): ՎԶՄԲ-ն հետագայում անվանափոխվեց մեզ քաջածանոթ Համաշխարհային բանկի:

ՀԲ-ն և ԱՄՀ-ն միասին հաճախ կոչվում են Բրեթոն-Վուդսի հաստատություններ: ՎԶՄԲ-ին հետագայում հավելեցին Միջազգային Ֆինանսական Կորպորացիա(ՄՖԿ) և Միջազգային զարգացման ընկերակցությունը(ՄԶԸ): Մինչ ՄԶՄԲ-ն վարկեր է տրամադրում անդամ պետություններին կամ կառավարության երաշխիքներ ունեցող ձեռնարկություններին, որոշակի ծրագրերի համար,ՄՖԿ-ն ռիսկային կապիտալ (venture capital) է տրամադրում մասնավոր ձեռնարկություններին՝ անկած մարման երաշխիքից: ՄԶԸ-ն կոնցեսիոն վարկեր է տրամադրում ամենաաղքատ երկրներին:

Ինչպես նշված է համաշխարհային բանկի համաձայնագրի (Articles of Agreement) 1-ին հոդվածում, նրա նպատակներն են իր անդամ պետությունների վերակառուցումը և զարգացումը, վարկերի կամ մասնավոր ներդրողների այլ ներդրումների համար երաշխավոր կանգնելու կամ դրանց մասնակցելու միջոցով օտարերկրյա մասնավոր ներդրումների խթանումը, միջազգային առևտրի երկարաժամկետ հավասարակշռված աճի և իր անդամ պետությունների վճարային հաշվեկշիռներում հավասարակշռության պահպանման խթանում՝ այդպիսով աջակցելով նրանց տարածքներում արտադրողականության, կենսամակարդակի աճին և աշխատանքի պայմանների բարելավմանը և վերջապես իր քաղաքականությունների այնպիսի կարգավորումը, որը հնարավորություն է տալիս առաջնահերթությունը վերապահել առավել օգտակար և անհետաձգելի նախագծերին(ՎԶՄԲ համաձայնագիրը առաջին անգամ հրապարակվել է <<2UNTS 134>>ում և հասանելի է http:www.worldbank.org   հասցեում):

Միջազգային արժութային համակարգի հիմնական նպատակը, ինչպես նախատեսված է ԱՄՀ-ի համաձայնագրում,այնպիսի համակարգի (framework) ապահովում է, որը կնպաստի ապրանքների, ծառայությունների և կապիտալի փոխանակմանը պետությունների միջև: Ավելին 1-ին հոդվածում նշվում է , որ ԱՄՀ-ն պետք է իր անդամներին վստահություն ներշնչի՝ Հիմնադրամի ընդհանուր միջոցները նրանց համար ժամանակավորապես հասանելի դարձնելու միջոցով:

Հենց այստեղ է կայանում գլխավոր իմաստը՝ աշխարհը դրդել դեպի գլոբալիզացիան:

Սակայն գլոբալիզացիայի դրական կողմերի հետ մեկտեղ արժե նշել նաև այն հիմնախնդիրները, որոնք ծնում է այն: Գլոբալացման ներկա գործընթացների արդյունքում լրջորեն թուլանում է պետության դերը,որի արդյունքն են բազմաթիվ զինված հակամարտությունները:

Զինված հակամարտությունները լրջորեն աղճատել են վերջին տասնամյակը և հավանաբար կշարունակեն , եթե լուծում չստանան նրանց ծնող խորքային պատճառները:Պատճառները բազմաթիվ են և տարբեր, սակայն երկու գործոն առանձնանում են որպես կարևոր.

  • Առաջինը պետության դերի թուլացումն է
  • Երկրորդն, այն է` որ գլոբալիզացիան հնարավորություն է ստեղծել տարբեր ,,կոնֆլիկտածին ձեռներեցների,, համար

Գլոբալացման ենթարկվող աշխարհի ամենանվազ հաջողակ մասում հասարակությունները  մեծ մասամբ անապահով են: Երբ հենց կառավարությունը չի բավարարում չափանիշները և գործում է անպատասխանատու կերպով,երբ պետությունները այլևս անկարող են ապրանքներ մատակարարել,իսկ  մարդիկ անապահով են, կոնֆլիկտածին ձեռներեցները ցեղախմբային ինքնությունների,էթնիկական կրոնական պատկանելիության  հիման վրա  հավաքագրում են մարդկանց, ինչի հետևանքն են լինում զինված հակամարտությունները:

Գլոբալացման այս դարաշրջանում գլխավոր հարցերից մեկն այն է, թե ինչպես բաշխել իշխանությունն ապագայում: Ինչպիսին կլինի պետության , մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության և միջկառավարական համակարգի ամենաէական դերը: Գնում ենք դեպի ինչ ո՞ր համաշխարհային կառավարում:Եթե այդպես է,ինչպիսի կլինի դրա կառուցվածքային և իշխանական ընդգրկումը: Արդյո՞ք դա մի ապակենտրոնացված ,,Կոսմոպոլիտ,, համաշխարհային կառավարում կլինի՝իշխանության բազմաթիվ շերտերով, կազմված իշխանության նոր ձևավորվող բազմապիսի և միմյանց խաչվող ցանցերից, որոնք կներառեն սոցիալական ապահովության, մշակույթային և քաղաքացիական միությունները:

Կարևորը գործընթացն է, և գործընթացն է որ ձևավորում է վերջնական արդյունք:Երբեք չի կարելի թույլ տալ, որ ապագա ուտոպիստների հանգստացնող նախագծումը փոխարինի այն աշխատանքին,որը պետք է կատարվի այսօր և վաղը՝ լուծելու ներկայումս խոցելի վիճակում գտնվողների խնդիրները:Նրանք համարժեք արձագանքի կարիքն ունեն այսօր. ոչ թե անորոշ խոստում այն մասին, որ իրավիճակը կբարելավվի հաջորդ սերնդի ժամանակ կամ դրանից հետո՝երկրորդ կամ երրորդ սերունդների ժամանակ:

Իշխան Արտաշեսի Սոխակյան

Տնտեսագետ,տ.գ.թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031