Հայաստանցի 75 կգ քաշային ըմբիշ Կարապետ Չալյանը, որը հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում փոխարինում է Արսեն Ջուլֆալակյանին, չնայած քառորդ եզրափակչում պարտվեց վրացի Զուրաբի Դատունաշվիլուն, սակայն հետագայում բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ:
Սփոփիչ գոտեմարտում մեր ըմբիշը 3 րոպե 12 վայրկյանում 8-0 բացահայտ առավելությամբ հաղթեց թուրք Էմրան Սուլեյման Կուսին եւ երեկոյան բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւի հետ:
Հետաքրքիր է, որ 8-րդ վճռորոշ միավորը հայ ըմբիշին տալուց հետո, Էմրան Սուլեյմանը, ինչպես երեկ նրա թիմակից Սենկ Իլդիմը, բռնել էր ծոծրակը ու չէր բարձրանում գորգից՝ ասես, այսօր էլ Կարապետ Չալյանն էր նրան « գլխի ծանր վնասվածք հասցրել»: