Լրահոս
Օրվա լրահոսը

Քաշաթաղի շրջանի ողջ երկայնությամբ այժմ իրականացվում է այգիների մշակում

Մարտ 13,2016 18:16

Բնության կողմից տրվել է լավ հնարավորություն, որ հողօգտագործողներն անցնեն գարնանացանի աշխատանքներին: Քաշաթաղի շրջանի ողջ երկայնությամբ այժմ իրականացվում է այգիների մշակում, հողի հերկ ու ցանքս: Անցած աշնանը հարավային թևի համայնքներում և պետական պահուստային ֆոնդի(ՊՊՖ) հողատարածքներում կատարվեց 16000 հեկտարից ավելի հացահատիկի(գարի և ցորեն) ցանքս: Շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչությունից տեղեկացրեցին, որ ընթանում են նաև հացահատիկի գարնանացանի աշխատանքներ:

Մարտի 12-ի դրությամբ այս նպատակով հարավային թևի 32 համայնքներում ընդհանուր կատարվել է մոտ 1600հա հերկ և 600հա ցանքս: Գարնանացանի նպատակով առայժմ հերկ չեն կատարել Ուռեկանում, Կերենում, Մարտունաշենում և Ծովաձորում: ՊՊՖ տարածքների վրա կատարվել է 100հա հերկ, սակայն ցանքս դեռ չի ընթացել: Հարավային քաղաքային համայնքներից Կովսականի հացահատիկի ցանքատարածքներում հիմնական կատարվել է աշնանացան, և առայժմ այս համայնքի ջրովի հողերում իրականացվել է 40հա հերկ: 250հա հերկ կատարել են Միջնավանում. Ցանքսը կսկսեն մի քանի օրից: Որոտանում 100հա հերկի կեսի վրա կատարվել է հաճարի գարնանացան, մնացածը դեռ չի օգտագործվել:

Գյուղական համայնքներից հացահատիկի ամենաշատ գարնանացան՝ 100հա հաճար, կատարվել է Ծաղկաբերդում(այստեղ կատարվել է 150հա հերկ): Երկրորդ տեղում Իշխանանաձորն է՝ 13հա գարի և 50հա հաճար: 60հա հաճարի ցանքսով երրորդը Հայկազյանն է(120հա հերկ): 50-ական հա  հաճարի ցանքս են կատարել Երիցվանքում(հերկ՝ 150հա), Գետափում, Սարատակում: Ընդհանուր առայժմ ցանքս կատարել են ընդամենը 14 համայնքներում: Ցորենի գարնանացան կատարվել է միայն Գետամեջում՝ ընդամենը 15հա(նաև՝ 5հա գարի): Գարու գարնանացան կատարվել է 6 համայնքում՝ ընդհանուրը՝ 86հա. ամենաշատը՝ 25հա՝ Մամարքում: 10 համայնքում էլ կատարվել է ընդհանուր 448հա հաճարի ցանքս: Բացի հացահատիկից, կատարվել է նաև 75հա առվույտի  ցանքս: Շրջանի Աղաձորի գյուղական համայնքում հանդիպեցի գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանին և համայնքի ղեկավար Մկրտիչ Հարությունյանին: Լ. Սիմոնյանը տեղեկացրեց, որ գարնանացանին զուգահեռ աշնանացանի արտերում շարունակվում է պայքարը մկնանման կրծողների և այլ վնասատուների դեմ: Նշեց նաև, որ բույսերի աճը բավարար է: Կարևորեց մի հանգամանք ևս, որ անասնապահներն անտերության չմատնեն իրենց անասուններին: Արդեն գրանցվել են դեպքեր, որ անտերության թողնված նախիրը վնաս է  հասցրել հողօգտագործողներին: Աղաձորի համայնքապետը տեղեկացրեց, որ իրենց համայնքի հողատարածքներում աշնանը կատարվել է 287հա ցանքս՝ 110հա գարի, մնացածը՝ ցորեն: Հակարի գետի ափամերձ տարածքներում շուտով կսկսեն հիմնականում բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքսը՝ մոտ 15հա և նախատեսած է մշակել նաև 15հա եգիպտացորեն: Նշեց, նաև որ ջրովի հողատարածքների մի մասը եղեգնապատ է, և հնարավոր չէ մշակել: Շրջանի հարավային թևում արդեն ծաղկել են նշենիները, տանձենիները, ծիրանենիները, այլ բերքատու ծառատեսակներ, այս և խաղողի այգիներում կատարվում է էտման, հողի փխրեցման, բուժման  աշխատանքներ: Տարին խոստումնալից է բերքատվության առումով, մնում է Մայր բնությունը տհաճ անակնկալներ չմատուցի: Հյուսիսային նթևում հացահատիկի ցաննքս կատարվում է միայն Հակում, Լեռնահովիտում և Մոշաթաղում, սակայն այս տարածքում գարնանացանը կսկսվի ապրիլից:

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031