Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում համերգով, շարֆեր նվիրելով ՀՀԿ-ականները նշել են կանանց միամսյակը:
Միջոցառմանը ներկա են գտնվել Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանն ու այլ անդամներ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ, ՀՀԿ տարածքային և շրջանային կառույցների ղեկավարներ, անդամներ: Թեեւ իշխող կուսակցության ներկայացուցիչները իրենք իրենց համար տոն են արել՝ բնականաբար առանց լրատվամիջոցների մասնակցության, մեր ձեռքի տակ հայտնվեց Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի ելույթը, որն, ըստ էության, դեռեւս չլսված սիրո խոստովանություն էր կանանց: Այս տղամարդը, շփոթված միջոցառմանը մասնակցող 700 կանանց ներկայությունից, ասաց. «Եթե ինձ հարցնեք կա՞ մի դահլիճ, որտեղ խոսքս սկսելուց առաջ ես պիտի շփոթմունք ունենայի, անտարակույս, կասեի՝ ոչ, բայց հիմա հավատացեք իմ մոտ շփոթմունք կա. նախ նախորդող երաժշտությունը եւ հետո ասելն է հեշտ՝ պատկերացնել, որ դահլիճում կան 700 անհատականություններ, 700 հատ կին, 700 հատ մայր, 700 հատ պետականություն կերտող ու կառուցող անձիք:
Ես Ձեզ բոլորիդ շատ սիրում եմ, հավատացեք, ոչ բնազդով, այլ գիտակցաբար, հասկանալով: Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ ձեր տոնի կապակցությամբ, ցանկանում եմ ձեզ ընտանեկան ջերմություն, սեր , գորովանք եւ երջանկություն: Եթե ինչ-որ տեղ չստացվեց, ներողամիտ եղեք»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև