Ռիգայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամ 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը անցկացրեց 5 գոտեմարտ ու բոլորում էլ պարտության մատնելով մրցակիցներին՝ մտավ եզրափակիչ: Այսօր երեկոյան Վարշամը ոսկե մեդալի համար պայքարելու է սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ