Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի  սահմանագոտու բնակչին դատում էին  ընկերոջ օրինական զենքի համար

Մարտ 13,2016 13:48

Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Աչաջուր գյուղի բնակիչ, 1982թ. ծնված Արթուր Մելիքբեկյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի ձեռք է բերել եւ Աչաջուր գյուղում  գտնվող իր տանը ապօրինի  պահել  որսորդական ակոսափող հրազեն հանդիսացող 5.45մմ տրամաչափի « Սայգա ՄԿ» տեսակի կարաբին եւ որսորդական ակոսափող զենքերից կրակելու համար նախատեսված, ռազմամթերք  հանդիսացող 11 հատ 5.45մմ տրամաչափի փամփուշտ:

Ա. Մելիքբեկյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  235 հոդվածի 1-ին մասով(«Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»), նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր  ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Տավուշի մարզի առաջին  ատյանի դատարանը սույն քրեական  գործը քննելով՝ ապացուցված է համարել, որ  Արթուր Մելիքբեկյանը  իր ընկերոջ՝ Հովհաննես Ղալթախչյանի անվամբ գրանցված  օրինական, ինքնալից  որսորդական ակոսափող հրազեն հանդիսացող 5.45մմ տրամաչափի « Սայգա ՄԿ» տեսակի կարաբինը Հ. Ղալթախչյանից խնդրել է ժամանակավորապես՝ շնագայլերի վրա կրակելու ե  դրանց իր տան շրջակայքից հեռացնելու նպատակով, այդ  փաստը հաստատված է նաեւ   քրեական գործով մեղադրական եզրակացության նկարագրական մասի մեջ:  2016թ.  փետրվարի 11-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Արթուր Մելիքբեկյանին արդարացնել՝ նրա  արարքում հանցագործության դեպքի բացակայության պատճառով, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:  Ըստ  «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի, անցած մեկ ամսում այդ վճռի դեմ վերաքննիչ  բողոք չի բերվել, այն օրինական ուժի մեջ է մտել:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031