Ամբողջական կազմով հանդես եկող Հայաստանի ազգային հավաքականից մրցագորգ մտնելու է եւս չորս ըմբիշ: Որակավորման փուլում 71 կգ քաշային Վարշամ Բորանյանն ուժերը չափելու է ռումինացի Թոմի Կլաուդի Հինովեանուի, Կարապետ Չալյանը (75 կգ)՝ գերմանացի Յան Ռոտտերի, Մաքսիմ Մանուկյանը (85 կգ)՝ չեխ Արթուր Օմարովի հետ, իսկ 80 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը պայքարն սկսելու է 1/8 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը ուկրաինացի Օլեքսիյ Չեկալենկոն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ armnoc.am-ի