Ռիգայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցավարությունը հիշեցնում է տխրահռչակ Ռաֆայել Մարտինետիի ղեկավարած ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (FILA) ժամանակները
Նենադ Լալովիչի օրոք FILA-ն անվանափոխվեց UWW-ի, ըմբշամարտի կանոններում էական բարեփոխումներ կատարվեցին, բայց մրցավարությունը գրեթե մնացել է նույնը: Շարունակվում են ուղղորդված, խնամի-ծանոթ-բարեկամ, դու՝ ինձ, ես՝ քեզ հարաբերությունները, որոնցից ամենաշատ տուժողների շարքում են Հայաստանի ըմբիշները: Երեկ այդ «ավանդույթը» շարունակվեց 98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյան-Նիկիտա Մելնիկով (Ռուսաստան) եզրափակիչ դիմակայության ժամանակ, որտեղ մրցավարներն ամեն բան արեցին մեր «Ճերմակ Արջի» դեմն առնելու համար: Բայց չնայած դրան, առաջին օրվանից հետո թիմային հաշվարկով Հայաստանը 2 արծաթե մեդալով եւ 2 ութերորդ տեղով 33 երկրների պայքարում ընթանում է 3-րդ տեղում՝ զիջելով միայն Ռուսաստանին եւ Ուկրաինային:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ