Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Ռիգայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մեդալների հավաքածուն համալրեց Հին աշխարհամասի եւս մեկ արծաթե մեդալով:
Արթուրը վճռորոշ գոտեմարտում հանդիպեց ռուսաստանցի նույնպես փորձառու Նիկիտա Մելնիկովի հետ, որին 2013 թվականին երկու անգամ պարտվել էր՝ ուսանողական խաղերում եւ աշխարհի առաջնությունում:
Այդ երկու պարտությունները Արթուրին մի տեսակ հոգեբանական լարվածության մեջ էին գցել, ինչի հետեւանքով մեր ըմբիշը չկարողացավ ցուցադրել իր ամբողջ ունակությունը ու պարտվեց: Սակայն չենք կարող չարձանագրել, որ մրցավարները բացահայտ օգնում էին ռուս ըմբիշին: Եվ ինչպես ասաց գոտեմարտը լուսաբանող մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը, ոսկե մեդալի համար Մելնիկովը պարտական է ըմբշամարտի Ռուսաստանի ֆեդերացիայի նախագահ, միջազգային ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մամիաշվիլու կատարած ստվերային աշխատանքի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև