Բորիս Ելցին-կրտսերի բախտը կանանց հարցում ավելի շատ է բերել, քան պապինը՝ ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինինը: Նախագահի 35-ամյա թոռանը Ռուսաստանում սրտակեր են անվանում, նա գեղեցկուհի ընկերուհիներին փոխում է ինչպես ձեռնոցները: Կրտսեր Ելցինը հակում ունի հատկապես գեղեցկուհի մոդելների հանդեպ: Նրա վերջին ընկերուհին 26-ամյա սերբ սուպերմոդել Թամարա Լազիչն էր, որին հավանել էր անգամ Բորյայի ագրեսիվ տատիկը: Բորիս Ելցինը Թամարային որպես հարսնացու էր ներկայացրել իր բոլոր հարազատներին ու մտերիմներին:
Նրանց սիրավեպը, սակայն, երկուսուկես տարի ձգվելուց հետո happy end-ով չավարտվեց: Օրերս զույգը բաժանվել է: Ըստ ռուսական ԶԼՄ-ների, Ելցինի ընտանիքը ափսոսում է այս բաժանման համար, իսկ ամենաշատը տխրել է Բորյայի կրտսեր քույրը՝ Մարինան: Ինչ վերաբերում է Թամարային, նա շարունակում է զարդարել գովազդային վահանակներն ու զանազան ամսագրերի շապիկները՝ իր գեղեցիկ մարմնով: Ասում են, որ հասցրել է նաեւ մեկ այլ սրտակերի գտնել:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Ըստ scandaly.ru-ի