ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Գեւորգ Պետրոսյանը, որը 2010 թվականին, երբ հեռացվեց նախարարի պաշտոնից, լքեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, իսկ ընդամենն ամիսներ առաջ նորից ընդունվել էր ԲՀԿ-ի շարքերը, քիչ առաջ հեռացվել է կուսակցությունից: Այդ տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ԲՀԿ խոսնակ Վանիկ Էլիզբարյանը:
Գեւորգ Պետրոսյանը, վերջին շրջանում, հատկապես սոցիալական ցանցերում, իսկ այսօր նաեւ լրատվամիջոցներում վարկաբեկիչ գնահատականներ էր հնչեցրել այն կուսակցության հասցեին, որին անդամակցում է ինքը:
«Միանգամայն ճիշտ եք: Րոպեներ առաջ ավարտվեց Ավանի` ԲՀԿ տարածքային կառույցի նիստը: ԲՀԿ Ավանի տարածքային խորհուրդը որոշում է կայացրել Գեւորգ Պետրոսյանին հեռացնել կուսակցության շարքերից»,- ասաց ԲՀԿ խոսնակ Վանիկ Էլիզբարյանը` պատասխանելով Aravot.am-ի հարցին` ի՞նչ կերպ է ԲՀԿ-ն պատրաստվում արձագանքել իր անդամի նման գործելաոճին:
«Գեւորգ Պետրոսյանն այս պահից արդեն իրեն կարող է համարել ԲՀԿ-ից դուրս»,- ասաց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ