Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները կպահպանվեն նույնիսկ Մինսկի համաձայնագրերն ամբողջությամբ կատարելուց հետո։ Այս հայտարարությունն, ըստ «ТАСС»-ի, Կոլումբիայի համալսարանի գլոբալ էներգետիկ քաղաքականության կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում արել է ԱՄՆ պետդեպարտամենտի պատժամիջոցների հարցերով համակարգող Դանիել Ֆրիդը։
«Եթե Մինսկի համաձայնագրերի դրույթներն իրականացվեն Ռուսաստանի կողմից, մենք կշարունակենք պահպանել Ղրիմի անեքսիայի հետ կապված սահմանափակումների փաթեթը։ Սա նշանակում է Ղրիմի՝ Ռուսաստանի կազմում ընդգրկվելը, չճանաչելու երկարատեւ քաղաքականության իրականացում»,- ասել է նա ։
Պետդեպարտամենտի պաշտոնյան հավելել է, որ նմանատիպ պատժամիջոցներ կիրառվել են ԽՍՀՄ-ի դեմ, երբ ԱՄՆ-ն չէր ճանաչում ԽՍՀՄ-ի կազմում երեք բալթյան հանրապետությունների ներառումը։ «Միակ տարբերությունն այն է, որ այն ժամանակ չէր կիրառվում պատժամիջոցների ռեժիմը։ Ռուսաստանի նկատմամբ ճնշումները պատժամիջոցների միջոցով կավելանան»։
Ֆրիդն ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներն երբեւէ կիրառվածներից ամենազանգվածայինն են եւ «նպատակ ունեն համաշխարհային ասպարեզում նրա պահվածքը փոփոխել եւ ստիպել Ուկրաինայի իրավիճակի կարգավորման ուղիներ փնտրել»։
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ