Աշխարհի կրկնակի, Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Ռիգայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հաղթելով բոլոր մրցակիցներին՝ մտավ եզրափակիչ, որտեղ ոսկե մեդալի համար մրցակիցը ռուսաստանցի Նիկիտա Մելնիկովն է լինելու:
Որ մեր «Ճերմակ Արջը» 98 կգ քաշային կարգում բոլոր մրցակիցներից մեկ գլուխ բարձր է, նաեւ Ըմբշամարտի միջազգային միությունն է արձանագրում՝ համաշխարհային վարկանիշային դասակարգման ցուցակում նրա անունը նշելով ամենավերին հորիզոնականում: Հենց այս հանգամանքն էլ նկատի ունենալով՝ մրցակիցներն արժանապատիվ են ընդունում իրենց պարտությունները (շատ հաճախ՝ չոր հաշվով):
Ռիգայում Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում գոտեմարտեց թուրք Սենկ Իլդիմի հետ ու հաղթում էր 6-0 հաշվով: Սակայն տեսնելով, որ միավոր ոչ մի կերպ վաստակել չի հաջողվում, Իլդիմը վերջին րոպեին դիմեց խորամանկության՝ մերձամարտում ցուցադրաբար տապալվելով մրցագորգին, իբրեւ Արթուրը դիտավորությամբ գլխով հարվածել է դեմքին: Այդ սադրանքը նրան ընդամենը 2 միավոր բերեց, բայց չփրկեց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև