Լրահոս
Օրվա լրահոսը

Քննիչը վկային գումար էր առաջարկել, ապա՝ կարճել էր գործը

Մարտ 12,2016 16:12

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության ՀԿԳ ավագ քննիչ Ս.Սարգսյանը թվով չորրորդ քննիչն էր Ռոզա Ավագյանի գործով: Ռ.Ավագյանը տառապել է Երեւանյան հիվանդությամբ, նրան բուժելու նպատակով խորհուրդ են տվել օգտագործել սպիտակ նավթ:

ՊՆ աշխատակից Իրինա Սարգսյանը, ըստ հաղորդում տված կնոջ ամուսնու՝ Գրիգոր Միքայելյանի, չորս հազար դոլար գումար է տվել ՊՆ աշխատակցին, ծառայության վայրից մեկ տոննա թորած նավթ բերելու համար: Գումարը ստանալուց հետո Ի.Սարգսյանը նավթը չի բերել:
Հարուցվել է քրեական գործ, տուժող է ճանաչվել Ռոզա Ավագյանը, սակայն ՊՆ աշխատակցի կարգավիճակը մնացել է անփոփոխ՝ վկայի:

Այս գործով մի քանի դրվագներ կան, որոնք առանձին քրեական գործ հարուցելու հիմք կարող էին դառնալ. երբ վկային՝ տիկին Ռոզայի ամուսնուն թաղայինը փորձել է տաքսի ավտոմեքենայով խաբեությամբ տանել կայազորային քննչական բաժին, վկան դուրս է թռչել մեքենայից, եւ անմիջապես կապվել «Թեժ գծի» հետ:

Քննիչը քաշքշուկներից ազատվելու համար երկու հազար դոլար էր Իրինայի անունից առաջարկել վկային, ինչին առարկել էր վկան, քանի որ իրենց պահանջն ամբողջն է, եւ գումարն էլ պահանջում է ոչ թե քննիչից, այլ ՊՆ աշխատակցից:

Ուշադրության արժանի է այն, որ ՊՆ-ի կողմից առգրավված նավթի կապակցությամբ դատանյութագիտական փորձագետները հայտնել էին, թե նավթամթերքն իրենից ներկայացնում է «դիզելային վառելիք, որը նախատեսված է որպես վառելանյութ ներքին այրման շարժիչներով աշխատող մեքենաների շարժիչների համար ՝«Սոլյարկա»:

Մինչդեռ, տուժող կողմը «Ստանդարտների ազգային ինստիտուտի» նավթամթերքի փորձարկման լաբորատորիա էր ներկայացրել «հիվանդի դեղը՚», փորձագետները արձանագրել էին, թե «նմուշը վառելիք է, եւ այն համատասխանում է ռեակտիվ շարժիչների վառելիքներին ներկայացված պահանջներին՚»: Այսինքն՝ նավթ է: Ռազմավարական նշանակության մասին դատեք ինքներդ:
Քիչ առաջ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, տուժողի ներկայացուցիչ Ստեփան Ոսկանյանը փոստով իր ծավալուն բողոքն ուղարկեց Հանրապետության զինդատախազին, պահանջելով քննության առնել իրենց բողոքը, եւ քննիչ Ս.Սարգսյանի որոշումը, որով կարճվել էր սույն գործի վարույթը:

Ավելի ուշագրավ մանրամասները կարդացեք «Առավոտ» թերթի առաջիկա համարում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031