Այսօր Լատվիայի մայրաքաղաքում մեկնարկեց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ մենք մեդալների ակնկալիքներ ունենք:
66 կգ քաշային կարգում հաղթողի հիմնական հավակնորդներից մեկը համարվող Միհրան Հարությունյանը որակավորման փուլում 6-4 հաշվով առավելության հասնելով լեհ Գժեգորժ Վանկեի նկատմամբ՝ 1/8 եզրափակչում հանդիպեց մրցագորգի տերերից Նիկիտա Մասյուկսի հետ: Թվում էր, որ մեր ըմբիշը այդ արգելքն էլ առանց լուրջ դժվարության կհաղթահարի, սակայն լատվիացին ցուցաբերելով համառություն՝ ի վերջո 3-2 հաշվով պոկեց հաղթանակը: Դրան, գուցե, նպաստեց Միհրանի չարդարացված ինքնավստահությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ