Լրահոս
Օրվա լրահոսը

Սթոքհոլմի ադրբեջանաթուրքական համայնքը բողոքի ակցիա  է կազմակերպել Շվեդիայի խորհրդարանի առջև. «Հաբերլեր»

Մարտ 12,2016 13:12

Շվեդիայի ադրբեջանաթուրքական համայնքը խաղաղ բողոքի ակցիա է իրականացրել Սթոքհոլմում տեղակայված Շվեդիայի խորհրդարանի առջև։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։

Բողոքի ակցիայի մասնակիցները իրենց դժգոհությունն են արտահայտել Շվեդիայի խորհրդարանի ընդունած Հայոց ցեղասպանությանը վերաբերվող նախագծի վերաբերյալ։ Բողոքի ակցիայի ավարտին ցուցարարները նամակ են փոխանցել Շվեդիայի խորհրդարանի ղեկավարությանը, որով պահանջել են չեղյալ հայտարարել 2010թ.  խորհրդարանի ընդունած նախագիծը։

«Թուրք-շվեդական մտքի և մշակույթի» կազմակերպության նախագահ Նեշե Ֆագնելն իր խոսքում նշել է. «Խորհրդարանում այս նախագիծը ընդունվելուց հետո Շվեդիայի դպրոցներում սկսել են սովորեցնել, որ ցեղասպանություն է եղել։ Մեր երեխաները, գալով տուն, հարցնում են իրենց ծնողներին, թե մարդասպա՞ն ենք մենք արդյոք, արդյոք ցեղասպանե՞լ ենք հայերին։ Մեզ համար և Շվեդիայում ապրող մեզ նման թուրքերի համար ստեղծվել է շատ լուրջ և մեզ պատվազրկող մի իրավիճակ»։

Հիշեցնենք, որ 2010թ. Շվեդիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունն ու կոչ արեց կառավարությանը նույնպես ճանաչել այն, սակայն նախկին կառավարությունն այդ ուղղությամբ չձեռնարկեց ոչ մի քայլ, իսկ ահա ներկայիս կառավարությունը խոստացել է մեկ տարվա ընթացքում դիրքորոշում հայտնել հարցի վերաբերյալ։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031