Մաշտոցի պուրակի հարեւանությամբ բնակվող մի կին այսօր պուրակում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներից խնդրեց, որ քաղաքապետարանին տեղեկացնեն՝ ինչ-որ քար կամ աստիճան տեղադրեն պուրակ բերող մայթեզրում, որ քաղաքացիները ստիպված չլինեն վերեւից ցատկել:
Նա նաեւ պատմեց, որ տարիներ առաջ փոխքաղաքապետ Կամո Արեյանին են նույն հարցով դիմել, նա էլ խոստացել է, բայց խոստումը չի կատարել. «Կամո Արեյանին ասացինք, ասաց պաշտոնից հետո ով չդնի, շան տղա է, շան տղա եղավ, բայց չդրեց»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ