Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի քրեական մեղադրանքից հանվել է 3 տուժողի էպիզոդ։ «Նրանց վնասը հատուցվել է»,- տեղեկացանք նրա կնոջից։ Մարտի 22-ի նիստին պատրաստվում են վճարել 4-րդ տուժողի գումարը՝ 1 մլն. 200 հազար դրամ։ Մինչ այդ ետ կստանան կալանքը գրավով փոխարինելու համար վճարված գումարը եւ կվճարեն տուժողի գումարը։
Հիշեցնենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների դատարանը նրան դատապարտել էր 4 տարվա ազատազրկման՝ խարդախությամբ զգալի չափերի հափշտակություն կատարելու համար։ Նա տարբեր քաղաքացիների խոստացել էր օգնել ձեռք բերել բնակարան, ազատել բանակից եւ այլն։
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթում: