ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփի նախընտրական հանդիպումն ընտրողների հետ հետաձգվել է՝ նրա կողմնակիցների և ընդդիմադիրների միջև կայացած քաշքշուկի և ծեծկռտուքի պատճառով։ Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը։
Չիկագոյում (նահանգ Իլինոյս) կայանալիք Թրամփի նախընտրական հանդիպումից առաջ լարված մթնոլորտ է ստեղծվել նրա համակիրների և ընդդիմադիրների միջև. վերջինները նպատակ ունեին հանդիպման ժամանակ բողոքի ակցիա իրականացնել նախագահի թեկնածուի դեմ։ Իրավիճակը աստիճանաբար լարվել է, վերածվել քաշքշուկի, տեղի է ունեցել նաև ծեծկռտուք։
Իրադարձություններին ստիպված է եղել միջամտել տեղի ոստիկանությունը։ Շուրջ 300 ոստիկանի ձեռնարկած գործողությունների արդյունքում հաջողվել է հանդարտեցնել իրավիճակը։ Զանգվածային անկարգությունների մասնակից 5 հոգի բերման է ենթարկվել ոստիկանություն։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ տեղի ունեցածի կապակցությամբ հայտարարություն է տարածել Հանրապետական կուսակցության անդամ նախագահի թեկնածուի պաշտոնական կայքը. «Անվտանգության ծառայության աշխատակիցների հետ հանդիպումից հետո, հաշվի առնելով տասնյակ հազարավոր մարդկանց անվտանգության խնդիրը, որոնք գտնվում են մարզադաշտում, կամ դրա մերձակայքում, որոշում կայացվեց, որ հանդիպումը կտեղափոխվի մեկ այլ օր»։
Կարդացեք նաև