Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գասպարին իր պաշտպաններից չի հրաժարվելու

Մարտ 12,2016 12:27

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 12-ին Վարդգես Գասպարիի գործով նիստի ընթացքում դատավոր Նելլի Բաղդասարյանը որոշեց այլ պաշտպան նշանակել:

Նա առաջարկել էր Գասպարիին ընտրել այլ պաշտպան, քանի որ պաշտպաններ Գյուրջյանը եւ Հակոբյանը անընդմեջ երեք անգամ չեն մասնակցել դատական նիստերին, իսկ Եգորյանը, ներկայանալով, առանց նախագահող դատավորի թույլտվության լքել է նիստերի դահլիճը:  Իսկ  իր որոշումը հիմնավորել էր այն հանգամանքով, որ ամբաստանյալը եւ իր պաշտպանները արհեստականորեն խոչընդոտներ են ստեղծում դատաքննությունը խոչընդոտելու համար, ինչը անթույլատրելի է:

Այս մասին Aravot.am-ը զրուցեց Վարդգես Գասպարիի հետ:

«Կամայականության դրսեւորում է, այնպես ինչպես շատ բնագավառներում, այստեղ էլ նույնը: Ուղղակիորեն ցույց են տալիս՝ ինչ ուզում ենք, անում ենք, օրենքը մեր տվյալ պահի քմահաճույքն է: Ես այդպես եմ հասկանում»,- ասաց նա:

Ստեղծված իրավիճակում Վարդգես Գասպարին դեռ չի կողմնորոշվել, թե ինչ է պատրաստվում անել, սակայն հստակ է, որ փաստաբաններ Տիգրան Եգորյանից, Դավիթ Գյուրջյանից եւ Լուսինե Հակոբյանից չի հրաժարվելու:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031