Աշխարհի ամենամեծ ճանապարհորդական նավը՝ «Harmony of the Seas»-ը Ֆրանսիայի արեւմտյան հատվածում սկսել է ծովային փորձարկումները: Հազարավոր մարդիկ հավաքվել են Սեն-Նազեր քաղաքի նավահանգստում, որպեսզի տեսնեն, թե ինչպես է 70 մետր բարձրություն ունեցող նավը դուրս գալիս ծով. հաղորդում է «BBC»-ն։
1 միլիարդ եվրո արժողությամբ ճանապարհորդական նավի պատվիրատուն է ամերիկյան «Royal Caribbean International» ընկերությունը։ Սպասվում է, որ 120.000 տոննա քաշով նավն ԱՄՆ կուղարկվի 2 ամսից։
«Harmony of the Seas» նավն ունի 16 տախտակամածներ։ Նրա երկարությունը 362 մետր է՝ 50 մետրով ավելի երկար քան Էֆելյան աշտարակը։
Նավը կկարողանա միաժամանակ 6.000 ուղեւորներ ընդունել։ Նրանց կսպասարկեն անձնակազմի 2.000 անդամները։
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ