Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գասպարիի գործ. Կնշանակվի այլ պաշտպան

Մարտ 12,2016 11:07

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մարտի 12-ին դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվում էր Վարդգես Գասպարիի գործի քննությունը:

Դատական նիստին չէին ներկայացել  ո՛չ Գասպարին, ո՛չ էլ նրա պաշտպանը:

Դատավոր Նելլի Բաղդասարյանը նշեց, որ դատարանը համապատասխան գրությամբ առաջարկել էր ընտրել այլ պաշտպան, քանի որ նրա պաշտպաններ Գյուրջյանը եւ Հակոբյանը անընդմեջ երեք անգամ չեն մասնակցել դատական նիստերին, իսկ Եգորյանը, ներկայանալով, առանց նախագահող դատավորի թույլտվության լքել է նիստերի դահլիճը:

Գասպարին գրություն էր ուղարկել դատարան, որով մերժել էր առաջարկությունը՝ նշելով, որ Եգորյանի դուրս գալը  չի նշանակում վարույթից դուրս գալ, Եգորյանը շարունակում է ներկայացնել իր շահերը եւ դուրս է եկել նիստերի դահլիճից, քանի որ Գասպարին չի թույլատրել նրան իր բացակայությամբ պաշտպանել իր շահերը: Նա նշել էր, որ փաստաբաններ Գյուրջյանը եւ Հակոբյանը ոչ թե երեք անգամ չեն մասնակցել դատական նիստին, այլ՝ 2: Դատարանի ուղարկված ծանուցման մեջ նշված է եղել դատական նիստի օրը, սակայն նշված չի եղել, թե արդյոք դատարանը թույլատրում է վերջինիս մասնակցել դատական նիստին կամ արդյոք լրացել է նշանակված սանկցիայի վեց ժամը: Գասպարին խնդրել է պարզաբանել:

Դատավորը հայտարարեց, որ ամբաստանյալը եւ իր պաշտպանները արհեստականորեն խոչընդոտներ են ստեղծում դատաքննությունը խոչընդոտելու համար, ինչը անթույլատրելի է, այդ պատճառով դատարանը որոշեց գործում նոր պաշտպան ներգրավվել:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 16-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031