Լրահոս
Օրվա լրահոսը

Համադրում են ժամացույցի սլաքները. «Հայոց աշխարհ»

Մարտ 12,2016 11:02

Ի՞նչ նպատակ էր հետապնդում նախագահ Սերժ Սարգսյանի մոսկովյան այցը, ի՞նչ կարող ենք ակնկալել ՍարգսյանՊուտին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններից։ Մեր հարցերին ի պատասխան՝ իր տեսակետները ներկայացնում է քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԸ։

 

-Նախ, արձանագրենք, որ սա աշխատանքային այց է, եւ շատ տրամաբանական է, որ Հայաստանը եւ Ռուսաստանը, լինելով ռազմավարական գործընկերներ, համագործակցելով միաժամանակ երկու կառույցների՝ ՀԱՊԿ-ի եւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, նախագահների մակարդակով պարբերաբար հանդիպում են եւ համեմատում «ժամացույցի սլաքները», առավել եւս, որ Հայաստանը այս պահին ՀԱՊԿ-ում նախագահող երկիր է։

Այսինքն՝ այդ գործելակերպը կա, եւ երկու երկրների ղեկավարները նախկինում էլ տարվա ընթացքում մի քանի անգամ աշխատանքային հանդիպումներ են ունեցել։

Իհարկե, ժամանակ առ ժամանակ լինում են հարցեր, որոնք լրացուցիչ քննարկումների կամ լուծումների կարիք են զգում։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, էներգետիկ ոլորտում համագործակցության խնդիրներին, օրինակ՝ գազի սակագների հետ կապված։ Բնականաբար Սարգսյան-Պուտին հանդիպման օրակարգում են եղել նաեւ Ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը եւ հնարավոր զարգացումները, ռազմատեխնիկական համագործակցության, տարածաշրջանային անվտանգության խնդիրները։

Հատկապես նկատի ունենալով ռուս-թուրքական լարվածությունը եւ այդ համատեքստում հայ-թուրքական սահմանի պաշտպանության եւ անվտանգության ամրապնդման անհրաժեշտությունը։ Չմոռանանք, որ հայ-թուրքական սահմանը նաեւ ԵԱՏՄ-ի հարավային սահմանն է։ Բնականաբար անդրադարձ է եղել նաեւ սիրիական հակամարտությանը, եւ Սերժ Սարգսյանը իր աջակցությունն է հայտնել Սիրիայի հարցում Ռուսաստանի կողմից իրականացվող քաղաքականությանը։

Ռուսաստանի քաղաքական եւ ռազմական հարցերի ինստիտուտի փոխտնօրեն Ա.Խրամչիխինի աղմկահարույց հոդվածը, որտեղ հեղինակը ներկայացրել է հայկական զինուժի ռազմական հզորությունները, պե՞տք է կապել նախագահի աշխատանքային այցի հետ, թե՞ ոչ։

-Դա սիրողական մակարդակի մակերեսային վերլուծություն էր, որտեղ հրապարակված տեղեկությունները որեւէ արժեք չեն ներկայացնում, այդ թվում՝ Ադրբեջանի համար, եւ իհարկե, ոչ մի առնչություն չունի նախագահի աշխատանքային այցի հետ։ Ինձ համար ուղղակի անհասկանալի են այն բուռն քննարկումները, որ ծավալվում են նման մակերեսային, ոչ մասնագիտական մի հրապարակման շուրջ։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031