Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կատարյալ անհեթեթություն. «ՉԻ»

Մարտ 12,2016 10:32
davit harutyunyan

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, թե վստահված անձինք կարող են ծանոթանալ ընտրություններին մասնակցած անձանց ցուցակներին, կարող են նշումներ կատարել, բայց լուսանկարել կամ պատճենահանել չեն կարող:

«ՉԻ» – Այ սա իսկապես կատարյալ անհեթեթություն է: Փաստորեն՝ արտագրել կարելի է, բայց լուսանկարել կամ պատճենահանել չի կարելի: Հետաքրքիր է՝ Ո՞ւմ գլխում եւ քանի՞ ձվով ձվածեղ ուտելուց հետո է հայտնվել այս հանճարեղ միտքը: Ինչ-որ մեկը երեւի գցել-բռնել է, որ վստահված անձինք հաստատ ցուցակներն արտագրելու զահլա չեն ունենա, եւ ահա այդպիսի կարգ է սահմանվել:

Բայց խնդիրն, իհարկե, զահլան չէ: Բանն այն է, որ եթե ընտրություններից հետո որեւէ դատարանում արդյունքները բողոքարկելու հարց առաջանա, ձեռքով արտագրած ցուցակները ոչ մի դեպքում՝ որպես իրեղեն ապացույց չեն ընդունվի, իսկ ահա լուսանկարները կամ պատճենահանված կրկնօրինակները՝ կընդունվեն: Եթե անգամ չընդունվեն էլ՝ լրատվամիջոցներում դրանց հրապարակումները հասարակական մեծ արձագանք կառաջացնեն:

Դրա համար էլ իշխանությունները պարզապես որոշել են արգելել այդ ամենը, եւ վերջ»:

 

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031