Լրահոս
Օրվա լրահոսը

Խրամչիխինի «շիլան» մերոնք հաճույքով կերան. «Հայոց աշխարհ»

Մարտ 12,2016 10:25

Երկու օր շարունակ հայկական լրատվական դաշտը քննարկում է Ալեքսանդր Խրամչիխինի հոդվածը, որում նա, ոմանց գնահատմամբ, «հույժ գաղտնի» տեղեկատվություն էր հրապարակել հայկական զինված ուժերի վերաբերյալ «Ռազմարդյունաբերական սուրհանդակ» շաբաթաթերթում:
Բայց ինչպես կայծակնային արագությամբ տարածվեց այս լուրը, նույն արագությամբ էլ պարզվեց ողջ ճշմարտությունը: Նախ՝ հայտնի դարձավ, որ հոդվածագիրը ադրբեջանական հայտնի լոբբիստ է, իսկ հիշյալ շաբաթաթերթի թիկունքում կանգնած է ադրբեջանցի Իգոր Աշուրբեյլին:

Ռազմական քարոզչական ոլորտի հետազոտող ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆԻ փոխանցմամբ, ժամանակին Աշուրբեյլին եղել է ռուսական ռազմարդյունաբերական խոշոր ձեռնարկության` AlmazAntey-ի տնօրենը, սակայն հայտնվելով սկանդալների մեջ` հեռացվել է ու այլեւս ձեռնարկության հետ առնչություն չունի: Մինչդեռ նրա հովանավորած ռազմական կայքը կա ու շարունակում է գործել:

Երկրորդ կարեւոր հարցն այն է, թե որքանով է հիշյալ հոդվածը պարունակում ռազմական գաղտնիքներ հայկական զինուժի մասին:

«Գաղտնիության մասին խոսելն անգամ ծիծաղելի է»,- մեզ հետ զրույցում այս կերպ արձագանքեց ՊՆ նախկին նախարար ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։ Ապա հավելեց, թե հոդվածում հայկական զինված ուժերի քանակի, տեխնիկայի մասին բերված տվյալները վերցված են մամուլից եւ չեն համապատասխանում իրականությանը: Ու բոլոր նրանց, ովքեր ադրբեջանական լոբբիստի հոդվածում «գաղտնիքներ» են տեսել, խորհուրդ տվեց ուղղակի մտնել «Վիկիպեդիա» եւ կարդալ թե՛ Հայաստանի, թե՛ Ղարաբաղի, թե՛ Ադրբեջանի ու ամբողջ աշխարհի երկրների զինուժին վերաբերող տվյալներ:
Բացի դրանից, հիշեցրեց. «Հայաստանը ստանձնել է միջազգային պարտավորություններ, համաձայն որոնց՝ մենք ամեն տարի ՄԱԿ-ի պետական ռեգիստրին ենք ներկայացնում տվյալներ մեր զինուժի ու կատարված գնումների մասին: Դա վերաբերում է բոլոր երկրներին, այդ թվում՝ նաեւ Ադրբեջանին:

Երկրորդ՝ Հայաստանը 1990-ին ստորագրել է Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագիրը, համաձայն որի՝ մենք ներկայացնում ենք ե՛ւ զորամասների կոորդինատները, ե՛ւ մեր ունեցած տեխնիկան»:

ՊՆ նախկին նախարարը նաեւ հիշեցրեց, որ Թուրքիան նույնիսկ տարիներ առաջ ցանկություն է հայտնել ստուգել՝ արդյոք Հայաստանի ներկայացրածը համապատասխանո՞ւմ է իրականությանը, եկել ու համոզվել է` այո:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031