Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ հեռանկար է սպասվում «պղտոր ջրում ձուկ որսացողներին»

Մարտ 12,2016 17:00

«Հրապարակումների մեծ մասը բամբասանք էր, իսկ մենք բամբասանքները չենք մեկնաբանում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը՝ անդրադառնալով հնչակյան «20 կախաղանների» աճյունները Եռաբլուրում վերաթաղելու առիթով ՍԴՀԿ գաղտնի շրջաբերականին, որը հայտնվեց մամուլում: «ՍԴՀԿ-ն ունի այն ներուժը, որ ներկուսակցական խնդիրները լուծում է կուսակցական ժողովների հարթակում:

Մեր ներքին խնդիրները մամուլի համար չեն: Նրանց, ովքեր կփորձեն պղտոր ջրում ձուկ որսալ, անօգուտ, անշնորհակալ հեռանկար է սպասվում»,- ասաց նա: Հարցին` այնուհանդերձ, ինչո՞ւ աճյունների տեղափոխման գործընթացը ստվերում մնաց, մեր զրուցակիցն ասաց. «Մեկնաբանություններ չեմ տալու, դրանք եւս ներկուսակցական քննարկման խնդիրներ են: Ես վստահ եմ, որ ի վերջո՝ մեր նահատակների աճյունները հանգչելու են Հայաստանում` կլինի դա կուսակցության այս, թե մյուս սերնդի հարց, ժամանակը ցույց կտա»:
Զրույցի այլ մանրամասները՝ կարդացեք 

 

«Առավոտ» օրաթերթ
11.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031