Հաճախ կարելի է մարդկանցից լսել, որ եթե ամեն ինչ Աստծո ձեռքում է, ապա ո՞ւր մնաց մարդու ազատությունը, ազատ կամքը:
Այս մասին Սերժ Մայիլյանի պատրաստած ,Ոսկեփորիկե կամ ,Կրոնական հանրագիտարանե-ում ներկայացված է հետեւյալ մեկնաբանությունը. Աստուած գիտե ամեն ինչ եւ ամեն բան։ Մարդու իմացականությունն ու ճանաչողությունը ժամանակի ընթացքում աճում եւ զարգանում է, մինչդեռ Աստծո գիտությունը նման բանի կարիք չունի, այն կատարեալ է։ Այդ առումով էլ Աստուած գիտե ոչ միայն մեր մտքերը, այլ նաեւ մեր արարքների հաջորդականությունը` այն բոլոր քայլերը, որ պետք է կատարենք ապագայում։ Այսինքն, Աստված կանխագետ է եւ մեր ամեն քայլ նախօրոք գիտե։ Այն փաստը, որ Աստուած ամեն ինչ նախօրոք գիտե, երբեք պատճառ չի հանդիսանում այն ամենին, ինչ կատարվում է։ Օրինակ. Աստուած գիտեր, որ Յուդան պիտի մատներ Յիսուսին, բայց այդ գիտելիքը չստիպեց Յուդային դիմելու այդ քայլին։ Յուդան ազատ էր եւ ինքն անձամբ ընտրեց այդ ճանապարհը, որի համար միայն ինքն է պատասխանատու։ Մարդու կամքն ազատ է, նա կարող է ընտրել բարին կամ չարը։ Բայց քանի որ մարդու բնությունն է մեղանչական` Ադամից ժառանգած, ապա որպես օրենք, մարդն ավելի մեծ հավանականությամբ ընտրում է չարի կամ մեղքի ճանապարհը։ Ստացվում է, որ ազատ մարդն իր ազատ կամքով ազատորեն ընտրելու հնարավորութեամբ ընտրում է ավելի շատ մեղավոր ճանապարհը, քան արդարութեան ճանապարհը։ Այս բանում համոզելու համար բավական է նայենք մեր շուրջը` բարին գործողներ անհամեմատ ավելի քիչ են հանդիպում, քան չար գործողներ։ Այս առեղծվածային վիճակից դուրս գալու հիանալի բանալի է տվել Ս. 0գոստինոսը։ ,Մարդու կամքն ազատ է, բայց ազատագրուած չէե,- գրել է նա։
Այսինքն, միայն ազատագրուած կամք ունեցող մարդն է ազատ։ Պողոս առաքյալը գրում է` ,Ուր Տիրոջ Հոգին է, այնտեղ է ազատութիւնըե (Բ Կորնթ. Գ 17)։
Միայն Աստուած կարող է մարդուն ազատել մեղանչական բնութեան ապականիչ ազդեցություններից, սրբելով նրա կեանքն ու կամքը, վերստին ծնունդ տալով եւ իրոք ազատագրելով մարդուն։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
11.03.2016