Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օրգանիզմը մաքրեք սխտորաջրի միջոցով

Մարտ 12,2016 11:00

Գարնանը հյուծվածության կամ վիտամինազրկության դեպքեր ավելի շատ են նկատվում: Այդպիսի դեպքերում կարող եք դիմել ժողովրդական բժշկության կողմից առաջարկվող պարզ բաղադրատոմսերին:

Հյուծվածության ժամանակ առաջարկվում է 100 միլիգրամ հալվեի` ալոեի հյութին ավելացնել 500 գրամ մանրացրած ընկույզ, 300 գրամ մեղր, 3-4 կիտրոնի հյութ: Ստացված զանգվածը լավ խառնել եւ օրական 3 անգամ ուտելուց առաջ ընդունել մեկական թեյի գդալ: Սնուցող այս խառնուրդը շատ օգտակար է նաեւ երեխաների համար:
Վիտամինազրկության դեպքում արդյունավետ միջոց է 0,5 ճաշի գդալ մասուրի պտուղների վրա լցնել 2 բաժակ եռման ջուր, եփել 10 րոպե: Թրմել 5-6 ժամ: Քաղցրի սիրահարներին խորհուրդ է տրվում ավելացնել մի փոքր մեղր: Ընդունել օրը 2-3 անգամ, ուտելուց առաջ` 0,5 բաժակ:

imunitet8

Առաջարկվում է նաեւ հավասար քանակությամբ վերցնել սովորական հապալասի, եղինջի տերեւներ, ավելացնել մանրացրած մասուրի պտուղներ` 4 թեյի գդալ եւ եփել 1 բաժակ ջրով: 3-4 ժամ թրմել, քամել եւ ընդունել օրը 3-4 անգամ, մեկական բաժակ:
Սխտորը հայտնի է իր բազում օգտակար հատկություններով: Օրգանիզմը մաքրելու եւ ախտահանելու լավագույն միջոցը սխտորաջուրն է: 150-200 գրամ սխտորը մանրացնել, 1 ճաշի գդալ աղի հետ լցնել 200 միլիգրամ եռացրած-սառեցրած ջրի մեջ, խառնել: Այնուհետեւ այն ավելացնել ամենօրյա ձեր ընդունած պինդ եւ հեղուկ ուտեստների մեջ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
11.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031