Լրահոս
Օրվա լրահոսը

«Վոլոդյա Ավետիսյանը իր գործի՝ ՄԻԵԴ հասնելուն շատ էր սպասում». Գագիկ Սարուխանյան

Մարտ 11,2016 20:44

Անազատության մեջ գտնվող ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը փաստի առջեւ է կանգնել: Այս մասին Aravot.am-ին ասաց Ավետիսյանի մարտական ընկեր Գագիկ Սարուխանյանը: Ըստ նրա, իրենք չափազանց հիասթափված են փաստաբան Արա Զաքարյանից, որը Վոլոդյա Ավետիսյանի գործով ՄԻԵԴ չի դիմել ու արդարացրել է արարքը՝ աշխատանքային ծանրաբեռնվածությամբ:

«Հիասթափությունն ազդել է նաեւ Վոլոդյայի վրա, մանավանդ, որ մեկուսացված է ու շատ ինֆորմացված չէ, նա պարզապես փաստի առջեւ է կանգնել: Պատկերացրեք այդ մարդու վիճակը, որն իմանում է, որ գործը մարդու իրավունքների եվրոպական դատարան չի ուղարկվել: Իրավական դաշտում շատ մասնագետներ, իրավաբաններ ասում էին, որ սա ՄԻԵԴ-ում հաղթանակ ունեցող գործ է: Իմաստը ոչ միայն գործի հաղթանակ ունենալն էր, այլեւ Վոլոդյա Ավետիսյանի անձը, որ նա իրավական առումով ապացուցեր, որ անմեղ է: Վոլոդյան դրան շատ էր սպասում, այս պահին գործը չուղարկելու վերաբերյալ ոչինչ չի ասում, բայց ամենակարեւորն այն է, որ չի կոտրվել, ասում է ՝այս ամենը կապ չունի, շարունակելու ենք պայքարել»,- պատմեց Գագիկ Սարուխանյանը:

Գագիկ Սարուխանյանը արժանահավատ չի համարում Արա Զաքարյանի հիմնավորումը՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով Վոլոդյա Ավետիսյանի գործը ՄԻԵԴ չուղարկելու վերաբերյալ. «Նա փորձառու փաստաբան էր, ինչքան էլ ծանրաբեռնված լիներ, գիտեր, որ գործը ՄԻԵԴ ուղարկելը ընդամենը հաշված ժամերի խնդիր էր, ինտերնետով էլ են հիմա կարողանում ուղարկել, ու նա շատ հանգիստ կարող էր դա անել: Հնարավոր է՝  փաստաբանը վրիպել է, բայց այնքան ենք զայրացած, որ չենք ուզում դա մտածել: Վոլոդյայի գործի ամբողջ քննության ընթացքում Արա Զաքարյանը ջանասիրաբար աշխատել է, մենք դժգոհություններ չենք ունեցել: Նույնիսկ  մտածում էինք, ոչ թե փաստաբան է, այլ ընդդիմադիր գործիչ, չհանդուրժող, նման բան չէինք սպասում նրանից: Հիասթափված ենք, ոնց կարող էր Արա Զաքարյանն այդ վրիպակով հիասթափություն չպատճառել, ինքն էլ է ասում, որ պատրաստ է ցանկացած տույժ կրել, բայց մեր նպատակը ինչ-որ մարդկանց վատություն անելը կամ տույժի ենթարկելը չէ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031