Մարտի 11-ին Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցում դասախոսությամբ հանդես եկավ Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Գլխավոր քարտուղարը ներկայացրեց կազմակերպության առջև դրված խնդիրները, դրանց իրականացման ընթացքը և գրանցված արդյունքները:
Դասախոսության ավարտին Նիկոլայ Բորդյուժան պատասխանեց Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների բազմաթիվ հարցերի:
ՀՀ ԱԳՆ