Լրահոս
Օրվա լրահոսը

4-րդ հատորն ընթերցելիս՝ Պերմյակովի ճնշումը բարձրացավ. դատական նիստը հետաձգեցին

Մարտ 11,2016 19:33

Ինչպես տեղեկացրել ենք, դատարանը Վալերի Պերմյակովի գործով վկաների հարցաքննությունն ավարտելուց հետո  անցել է փաստաթղթերի հրապարակմանը: Փաստաթղթերը մեկ ընթերցում էր դատավոր Հարություն Մովսիսյանը, մեկ դատախազ Գեւորգ Գեւորգյանը, առաջին հատորն ընթերցելուց հետո դատավորի աչքերը կարմրեցին, նա հոգնածությունից անընդհատ տրորում էր աչքերը:

Դատարանը Ավետիսյանների տանը կատարված սարսափելի տեսարանների լուսանկարները հրապարակելուց հետո աշխատանքային օրվա ավարտին հասավ 4-րդ հատորին: Այն ընթերցում էր դատախազը, որը եւ թարգմանում էին Վալերի Պերմյակովի համար: Սակայն, դատավորը ստիպված եղավ մի քանի րոպե ընդմիջում հայտարարել, քանի որ Վալերի Պերմյակովն իրեն վատ էր զգում. պարզվեց՝ նրա արյան ճնշումն էր բարձրացել, որից  ինքնազգացողությունը վատացել էր: Ընդմիջումից հետո դատավորը հայտարարեց, որ Պերմյակովը բժշկական հետազոտություն է անցնում, ու դատական նիստը հետաձգեցին հաջորդ ուրբաթ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ս. says:

    Ոչինչ, ճնշման բարձրացումը դրան վնաս չի տա, բա որ ուրիշները մի տարուց ավելի է շտաբ օգնության բրիգանդներ են կանչում ամեն օր իրա հանցագործության պատճառով, դրան ոնց վերաբերվել,? ինչ էլ փխրուն է Պերմյակովը, կերած-խմած հալին

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031