Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մելիքյանը պարզաբանում է, թե ինչու են Ընտրական օրենսգրքի նախագծում լրագրողների եւ դիտորդների սահմանափակում ներառել

Մարտ 11,2016 19:30

«Խնդիրը կայանում է նրանում, որ լրատվամիջոցների եւ դիտորդները սահմանափակումը նախագծում, դեռեւս չի նշանակում վերջնական ընդունում։ Բոլոր առաջարկությունները, որոնք գալիս են քաղաքացիական հասարակության եւ քաղաքական ուժերի կողմից, կարծում եմ, որ քննարկման առարկա կդառնան եւ տեղ կգտնեն փոփոխված եւ արդեն ընդունված ընտրական օրենսգրքում»,- «Հայելի» ակումբում, անդրադառնալով, նոր Ընտրական օրենսգրքի նախագծին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։

Լրագրողների հարցին, թե ինչ մտահոգություններ կային, որ նման սահմանափակումներ տեղ գտած նախագծում, Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Մտավախությունը լրատվամիջոցների օգտագործումն է քաղաքական կուսակցությունների համամասնական ցուցակներում ընդգրկված թեկնածուների կողմից որպես վստահված անձինք։ Եվ նրանց մեծ քանակությունը, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ Ընտրական գործընթացի վրա»։

Իսկ դա, ըստ Մելիքյանի, բավականին լուրջ թիվ կկազմի, եթե տվյալ ընտրատարածքում ընտրություններին մասնակցեն 10 քաղաքական ուժերի 10-ական ներկայացուցիչներ. «Կստացվի, որ միայն 100 դիտորդ եւ լրատվամիջոց պետք է տեղամասում ներկայացված լինի։ Թեկնածուներն այլեւս վստահված անձ ներկայացնելու իրավունք չունեն։ Դրա իրավունքն ունեն միայն ընտրական գործընթացներին մասնակցող լրագրողները»։

Նա համակարծիք չէ այն մարդկանց հետ, որոնք ասում են, թե ԸՕ-ում նման մանր խնդիրներ են ներառվել, որպեսզի ուշադրություն շեղեն ավելի կարեւոր հարցերից, օրինակ՝ ընտրացուցակների հրապարակման պահանջից. «Նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը թույլ է տալիս, որ կասկածելի տեղամասում բողոքի ներկայացման դեպքում, տվյալ անձը մասնակցի ընտրացուցակի ուսումնասիրմանը մոտ 2 ժամվա ընթացքում, քաղվածքներ հանի, արտագրի, բայց չլուսանկարի»։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031